Ուրախ ենք տեղեկացնել, որ արգենտինացի հարձակվող Ագուստին Մազիերոն համալրել է «Լոռին»։

22-ամյա ֆուտբոլիստը «Ռոսարիո» ակումբի սան է։ Այդ թիմի կազմում Մազիերոն մասնակցել է Արգենտինայի Սուպեր լիգայի 5 հանդիպման եւ դարձել երկու գոլի հեղինակ։

Մազիերոն հանդես է եկել նաեւ Չիլիի «Մագալլանես» թիմում։

Այսօր կայացած Վիտորուլ Պանդուրիի հետ խաղում Մազիերոն դարձել է գոլի հեղինակ։

Արգենտինացու հետ «Լոռի» ՖԱ-ն կնքել է մեկ տարվա պայմանագիր։