«Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը «Փյունիկի» հետ խաղից հետո կիսվեց տպավորություններով եւ ոչ միայն…

Բարձրագույն խումբ, 13-րդ տուր. «Լոռի» – «Բանանց»՝ 1:3. Գլխավոր մրցավարը չի արձանագրում գոլը, երբ հաշիվը 1:2 էր եւ կարող էր հավասարվել.

Բարձրագույն խումբ, 15-րդ տուր. «Արարատ» – «Լոռի»՝ 2:2. Մրցավարը չի արձանագրում գոլը, երբ հաշիվը 0:0 էր եւ կարող էր մեր թիմն առաջ անցնել հաշվի մեջ.

Օգնեք Դոռային գտնել կանոնների որեւէ խախտում այս դրվագում…

Բարձրագույն խումբ, 16-րդ տուր. «Լոռի» – «Փյունիկ»՝ 0:1. Մրցավարը չի արձանագրում գոլը, երբ հաշիվը 0:1 է:

Նույն խաղի 85-րդ րոպեին, երբ դեռ մոտավորապես 10 րոպե ժամանակ կար, մրցակցի գրոհը միտումնավոր կասեցնելու համար մրցավարը դեղին քարտ ցույց չի տալիս «Փյունիկի» ֆուտբոլիստին, ով արդեն մեկ դեղին ուներ եւ կարող էր հեռացվել դաշտից: