«Լոռիի» դարպասապահ Ալեքսանդր Կոնովը ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այդ մասին նա հայտնեց թիմի այսօրվա ժողովի ժամանակ:

«Այսօր ես հայտարարում եմ կարիերաս ավարտելու մասին՝ ծանր վնասվածքի պատճառով:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին այս 8 ամիսների մասին, որոնք անցկացրել եմ ձեզ հետ: Դուք դարձել եք իմ ընկերները: Դուք հավերժ կմնաք իմ սրտում:

Ուզում եմ ձեզ մաղթել լավագույնը, որպեսզի դուք հասնեք ձեր երազանքներին, այն ամենին, ինչ դուք ցանկանում եք»,- ասաց Ալեքսանդր Կոնովը:

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մաղթեց լավագույնը Ալեքսին.

«Դու որոշում ես կայացրել, որը շատ բարդ է տրվում: Կարեւորն առողջությունն է: Մաղթում եմ լավագույնը կյանքի նոր փուլերում»,- ասաց Պետրոսյանը:

Ալեքսանդր Կոնովի մոտ հայտնաբերվել է ողնաշարի ճողվածք: