Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն ձեռք է բերել Հաիթիի հավաքականի պաշտպան Ալեքսիս Ջիմի-Բենդին։

22-ամյա Ջիմի-Բենդը հանդես է եկել Հաիթիի բոլոր տարիքային հավաքականներում: Հաիթիի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 3 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։

Այդ գոլը Ալեքսիսը խփել է Gold Cup-ի ժամանակ՝ գրավելով Կոստա-Ռիկայի դարպասը։

Ջիմի-Բենդը «Լոռի» է տեղափոխվել Հաիթիի Պրեմիեր լիգայի «Կապոիս» թիմից, որի կազմում մասնակցել է CONCACAF լիգայի երկու հանդիպման:

Ֆուտբոլիստի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։