«Լոռի» ՖԱ-ն որոշեց նախորդ մեկ տարվա ընթացքում մեր ֆան ակումբի հիմնադրման եւ զարգացման գործում մեծագույն աշխատանքի համար անակնկալ մատուցել Էրիկին եւ Աղասին՝ նվիրելով խորհրդանշական՝ 12-րդ համարի մարզաշապիկներ:

Այսուհետ «Լոռի» ՖԱ-ում ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի կրելու 12 համարի մարզաշապիկը, քանի որ այն ամրագրված է՝ ի պատիվ անկրկնելի երկրպագուների: