«Լոռիի» պաշտպան Արման Մկրտչյանը պայմանագիրը երկարաձգելուց հետո հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:

«Ուրախությամբ ու առանց երկմտելու ընդունել եմ «Լոռիի»՝ պայմանագիրս երկարաձգելու վերաբերյալ առաջարկը:

Այստեղ եմ արդեն մեկուկես տարի: Այդ ընթացքում, կարծում եմ, բավական մեծ աճ եմ գրանցել: Դրան նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ մրցակցում եմ աֆրիկացի ֆուտբոլիստների հետ, որոնք ֆիզիկապես շատ լավ են պատրաստված:

Նպատակ ունեմ մրցաշրջանի մյուս հատվածում որքան հնարավոր է շատ խաղերի մասնակցել, իմ ունեցած ամբողջ հնարավորություններով օգնել թիմին շատ հաղթանակներ տոնել ու մեծ նվաճումներ գրանցել նաեւ եվրոպական ասպարեզում: Քրտնաջան աշխատելու եմ, որպեսզի գրավեմ Երիտասարդական հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունը»,- ասել է Մկրտչյանը: