«Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը «Շիրակի» դեմ հանդիպման (1:1) հետխաղային ասուլիսին ասաց հետեւյալը.

«Քանի որ վերջում ենք գոլ խփել եւ հավասարեցրել հաշիվը, չեմ կարող դժգոհ լինել արդյունքից: Մենք այսօր լավ ֆուտբոլ խաղացինք, գեղեցիկ գրոհներ ունեցանք: Առաջին կեսում մի փոքր դժվարություններ ունեցանք պաշտպանությունում, բայց հետո դրանք շտկվեցին:

Միշտ Առաջին խմբից Բարձրագույն գալուց հետո առաջին միավորը դժվար է տրվում: Բայց մենք այսօր այդ դժվարությունը հաղթահարեցինք եւ մնացած խաղերն ավելի հեշտ կլինեն»: