Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի  պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն համալրել է «Լոռին»:

27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու» ՖԱ, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն:

Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական եւ բրազիլական մի քանի ակումբներում։

Ակումբը Գուստավոյի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Bem Vindo, Gustavo!