Լոռի ՖԱ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հարցազրույց է տվել իսպանական El Corner Del Sur պարբերականին։

– 2019/20 թթ․ մրցաշրջանում նոր միջազգային մարտահրավեր եք ընդունել՝ հայտնվելով հայկական Լոռի ՖԱ-ում։ Ինչպե՞ս է ընթանում մարզումային պրոցեսը։

Մեծ էնտուզիազմով: Այս մրցաշրջանում Լոռի ՖԱ-ում նոր թիմ է ստեղծվել։ Թիմ կառուցելը պահանջում է ահռելի աշխատանք։ Անկախ ամենից, պահանջվում է կարճաժամկետ արդյունքներ։

– Ինչն է առանձնացնում այս տարվա թիմի ֆուտբոլիստներին։

Իլյուզիան, նրանց աշխատելու կարողությունը, տրամադրվածությունը, որի շնորհիվ նրանք բարձր արդյունքների են ձգտում՝ չունենալով մեծ փորձ։ Նրանցից շատերի առավելագույնը դեռ տեսանելի չէ, նրանք զարգանում են օր օրի։

– Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի առաջնության եւ այդ երկրում ֆուտբոլային ենթակառուցվածքների մասին։

Հայաստանի առաջնությունը շատ յուրահատուկ է, ֆիզիկապես ուժեղ, քանի որ մենք խաղում ենք չորս օրը մեկ, բայց միեւնույն ժամանակ կան շատ տեխնիկական որակներ։ Կան թիմեր, որոնք լավ ֆուտբոլ են խաղում։ Թույլ կողմը թիմում աշխատելու ունակությունն է, նրանք շատ ավանդական են եւ դժվար, երբ գործը հասնում է տարբեր իրավիճակներին հարմարվելուն, այն ստեղծում է անկայունություն, այդպիսով նրանց վիճակը փոխվում է մեկ ամսից մյուսը։ Որպես կառուցված լիգա, ամեն մրցաշրջան մեծ քայլ առաջ է կատարում՝ ավելի շատ թիմեր, ավելի բարձր մակարդակ, ավելի շատ պահանջներ։ Այդ հարցում նրանք շատ են աշխատում։

– Մրցաշրջանի այս սկզբնական շրջանում Լոռի ՖԱ-ն հասել է բավական դրական արդյունքների։ Ինչպե՞ս կգնահատեք Ձեր թիմի ելույթները։

Մենք շատ երիտասարդ ակումբ ենք, փորձ ունեցել ենք Առաջին լիգայում։ Բավական չէ ֆուտբոլիստները չեն ճանաչում իրար, մենք 12 տարբեր երկրի ներկայացուցիչներ ունենք, տարբեր լեզուներ, տարբեր մշակույթներ ․․․

Բայց մենք բոլորս կիսում ենք նույն նպատակն ու էնտուզիազմը, ինչն օգնում է հաղթահարել դժվարություններն օր օրի։ Բոլորս գործի մեջ ենք, մենք մատուցում ենք մարզումային պրոցեսը երկու կամ երեք լեզվով։ Մենք խոսում ենք անգլերեն, իսպաներեն, հայերեն, ռուսերեն ․․․

Դաշտում բոլորս կարդում եւ հասկանում ենք նույնը, ինչը մեծ դարձնում է շատ մրցունակ թիմ, որտեղ թիմային աշխատանքը մեր մեծագույն առավելությունն է, մենք չորս միավոր ենք զիջում առաջատարներին այս պահին եւ հաջորդ խաղում հանդիպելու ենք նրանց։ Դա կգոհացներ ցանկացածին, ով այս պահին այս դիրքում կլիներ, բայց մենք միշտ ավելի շատ ենք ուզում, մենք կարող էինք ավելի բարձր տեղում լինել։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչն է Հայաստանի առաջնության գլխավոր բարդությունը։

Խաղացանկը շատ բարդ է։ Խաղերը, թեպետ բարձր արագության չեն, բայց ամենաբարդն են գնդակի համար պայքարում։ Դա բերում է շատ վնասվածքների, որոնք պահանջում են ժամանակ վերականգնվելու համար։

– Շա՞տ են տարբերությունները Հայաստանի եւ մեր (Իսպանիայի – խմբգ․) առաջնությունների միջեւ։ Որ ասպեկտներն են ավելի շատ ուշադրություն գրավում։

Դրանք անհամեմատելի են, ֆուտբոլը ավելի շատ է զարգացած Իսպանիայում։ Հայաստանը երկիր է, որը դժվար ժամանակներ է ունեցել, երբ ֆուտբոլը կապված է եղել նախկին ԽՍՀՄ-ի հետ։ Այնուամենայնիվ, նրանք կտրում են կապերը։

– Ինչպե՞ս եք Դուք ապրում ֆուտբոլով Հայաստանում։

Կրքով խաղի ժամանակ, բայց ֆուտբոլային մշակույթ գրեթե չկա, աստիճանաբար է զարգանում։ Ինչպես ասացի, Հայաստանը ցատկ է կատարում սոցիալական, տնտեսական եւ այլ ոլորտների որակում։ Ֆուտբոլը կգա շուտով։

– Ի՞նչ սպասելիքներ ունեք 2019/20 թթ․ մրցաշրջանից Լոռի ՖԱ-ում։

Օ՜հ, մա՜յր իմ։ Սպասելիքներ։ Սպասելիքները մենեջերների, երկրպագուների, լրագրողների համար է։ Ամեն օր ես հանդիպում եմ համառ իրականության հետ՝ երազանքների եւ իրականության միջեւ, այն միշտ կարիք ունի ճշգրտումների։ Բայց որպեսզի պատասխանեմ ձեզ, իմ միակ սպասելիքը՝ որ կհաջողվի որակավորվել ՈՒԵՖԱ-ի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլին։