Տեղեկացնում ենք, որ «Լոռիի» գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան:

Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը:

45-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել 3 օգնականների եւ մեկ ֆիզիոթերապեւտի հետ, որոնց մասին կհայտնենք առաջիկայում:

Այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը երկրպագուներին եւ ֆուտբոլիստներին ներկայացրեց գլխավոր մարզչին, երկու կողմերը ստորագրեցին պայմանագիրը: