Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել հարձակվող Դավիթ Ղանդիլյանը։

26-ամյա ֆուտբոլիստը «Շիրակի» սան է, հանդես է եկել նաեւ «Փյունիկում», «Արարատում», Լիբանանի «Հոմենթմենում», մոնղոլական «Դերենում»։ Հայաստանի Սուպեր գավաթակիր է։

Ղանդիլյանի վերջին ակումբը եղել է Երեւանի «Ալաշկերտը»։

«Լոռիում» Ղանդիլյանը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։