Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է վերադարձել վանաձորցի երիտասարդ ֆուտբոլիստ Դավիթ Փարեմուզյանը։

Փարեմուզյանը հայրենիք է վերադառնում «Բանանցից», որի երկրորդ թիմում է անցկացրել նախորդ մրցաշրջանը։

19-ամյա կիսապաշտպանը «Լոռիում» հանդես է եկել 2017/18 թթ․ մրցաշրջանում։ Այդ տարի Փարեմուզյանը կանաչ մարզաշապիկով անցկացրել է 12 հանդիպում, խփել 4 գոլ եւ կատարել 2 գոլային փոխանցում։ «Լոռիի» հետ հռչակվել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։

Նախորդ մրցաշրջանում «Բանանց-2»-ի կազմում մասնակցել է 21 խաղի, խփել 3 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում, Հայաստանի Մ19 հավաքականի մարզաշապիկով մասնակցել է 7 հանդիպման։