Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Լոռին» նվազագույն հաշվով ցավալի պարտություն կրեց «Ալաշկերտից»:

Չնայած մարզադաշտը կանաչով ներկած երկրպագուների աննկարագրելի աջակցությանը, մեր թիմին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, իսկ հանդիպման համար ճակատագրական դարձավ 66-րդ րոպեին «Ալաշկերտի» իրացրած անկյունայինը, որի արդյունքում Ֆրայդեյ Ուբոնգն անզգուշորեն գրավեց սեփական դարպասը:

Այսպիսով, վերակազմավորվուց հետո առաջին անգամ մասնակցելով Հայաստանի գավաթի խաղարկությանը՝ «Լոռին» հասավ մինչև գավաթի եզրափակիչ, սակայն ավելին անել չհաջողվեց:

08.05.18, Երևան, «Բանանց» մարզադաշտ
Հայաստանի գավաթ, եզրափակիչ
«Ալաշկերտ» – «Բանանց» 1:0 (0:0)
Գոլը՝ Ֆրայդի Ուբոնգ 66 (ինքնագոլ)

«Ալաշկերտ» – Օգնեն Չանչարևիչ, Գորան Անտոնիչ, Դանիել Ստոյկովիչ, Դենիս Թումասյան, Գագիկ Դաղբաշյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Գրիգորյան, Ջոել Դամահու, Արթուր Եդիգարյան (Հրայր Մկոյան 22), Ալեքանդր Պրուդնիկով (Էդգար Մանուչարյան 92), Ուրոշ Նենադովիչ (Արտակ Եդիգարյան 83):

«Լոռի» – Արսեն Սիուակաև, Հայկ Իշխանյան, Աննան Մենսահ, Ալեքս Կակուբա (Դարկո Ենոք 80), Նանա Անտվի, Ուգոչուկվու Իվու, Արամ Քոչարյան (Ֆրայդի Ուբոնգ 12), Արման Մկրտչյան (Ուիլիամ Նվանի 83), Ալիյու Իսահ, Ումարու Սանդի, Ջոնել Դեսիրե: