Քիչ առաջ Լոռի ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ,

Հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ՝ մշտապես անհանգստացած եմ եղել հայկական ֆուտբոլում առկա խնդիրներով եւ փորձել եմ ամեն կերպ նպաստել դրանց լուծումներ գտնելուն։ Այդ նպատակով երեկ հանդիպում ունեցա «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման ներկայացուցիչների հետ, քննարկեցինք տարաբնույթ հարցեր։

Հայկական ֆուտբոլում առկա ցանկացած արատավոր երեւույթ դատարապրտելի է։ Ֆուտբոլային բոլոր շահառուների հետ համագործակցությունը պետք է լինի պատշաճ մակարդակի եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Տպավորված եմ երեկվա հանդիպումով, եւ, կարծում եմ, որ երկրպագուների հետ նման հանդիպումները պետք է լինեն շարունակական»։