• Որտեղի՞ց – Մայիսի 8-ին, 13:30 Վանաձորի Հայքի հրապարակից
  • Ու՞ր – «Ալաշկերտ» – «Լոռի» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 8-ին, 19:30 Երևանի «Բանանց» մարզադաշտում (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, Ջիվանու փող., 2):
  • Ուղևորության, տոմսերի և կանաչ շապիկների արժեքը – անվճար

Պատմական իրադարձության մասնակիցը դառնալու հնարավորություն 

Մայիսի 8-ին, 19:30-ին Վանաձորի «Լոռին» ֆուտբոլի Հայաստանի գավաթը նվաճելու պատմական հնարավորություն ունի:  Հաշվի առնելով խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ակումբը կազմակերպում է երկրպագուների ուղևորոթյունը դեպի Երևան:  Մայիսի 8-ին, 13:30-ին   միկրովտուբուսները Վանաձորի Հայքի հրապարակից կշարժվեն Երևան: Ուղևորությունն անվճար է:

Կանաչ տրիբունա

Կազմակերպված ուղևորությանը մասնակցող բոլոր երկրպագուներնն ակումբի կողմից կստանան անվճար շապիկներ, շարֆեր և այլ ատրիբուտներ:

Մուտքն ազատ է

Գավաթի եզրափակիչ խաղում մուտքն ազատ է: Երկրպագուներին կոչ ենք անում խաղից առնվազն մեկ ժամ առաջ լինել մարզադաշտում և զբաղեցնել «Լոռիի» երկրպագուների համար նախատեսված սեկտորները: «Լոռիի» երկրպագուները կլինեն «Բանանց» մարզադաշտի 4-րդ և 5-րդ սեկտորներում և դրանից աջ ընկած հատվածում:

Այսպիսով, բոլոր հնարավորությունները կան, որպեսզի մայիսի 8-ն իսկական տոն դառնա լոռեցի երկրպագուների համար: Բաց մի թողեք այս հնարավորությունը:

Տեղերը սահմանափակ են: Գրանցվել հնարավոր է ԱՅՍՏԵՂ: