Տեղեկացնում ենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Լոռի» ՖԱ-ն իրականացրեց հերթական աղմկահարույց գործարքը։ Իսպանական «Ալմերիա» ակումբը ձեռք բերեց կիսապաշտպան Իսահ Ալիյուի տրանսֆերային իրավունքները։

«Ալմերիան» նիգերիացի երիտասարդ կիսապաշտպանի համար «Լոռի» ՖԱ-ին կվճարի 140,000 եվրո, ինչպես նաեւ հաջորդ վաճառքից 20% մասնաբաժին։

Իսահը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ Վանաձորյան ակումբի կազմում հռչակվել էր Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։

Մեր մարզաշապիկով մասնակցել է 50 հանդիպման, խփել 10 գոլ եւ կատարել 12 գոլային փոխանցում։

«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Իսահ Ալիյուին կատարած աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի եւ նվիրվածության համար, մաղթում նոր հաջողություններ արդեն Իսպանիայում։