Լոգոյի հիմնական գույնը ընտրված է կանաչը, ինչը խորհրդանշում է Լոռվա անտառածածկ, հեքիաթային բնությունը:

Տարբերանշանի ուրվագիծը հայ ռազմիկի թրի դաստապանի կառուցվածքն ունի, և խորհրդանշում է այն, որ հարվածը և նրա ուժգնությունը ՄԵՐ ձեռքում է:

Լոգոյի կենտրոնում՝ կամարի տակ, հայ թագավորների խորհրդանիշ արծիվն է՝ զոհը ճիրաններում ամուր պահած: Այն ներկայացված է անփոփոխ, իր պատմական պարզությամբ:

Լոգոյի ճակատային մասում տեսնում ենք լոռվա բերդաքաղաքի պարիսպները և լոռվա միջնադարյան կամուրջը:

Այս ամենը իրենց վրա են կրում երկու սյուները՝ կատարված հայկական միջնադարյան մանրանկարչության ոճով և ներկայացնում են բազմադարյա հայկական մշակույթը:

Տարբերանշանի կենտրոնում գրված է թիմի անվանումը՝ Lori FC («Լոռի» ՖԱ )