Ուրախ ենք տեղեկացնել, որ արմատներով լոռեցի Արթուր Ավագյանն այսուհետ կխաղա ծննդավայրում:

31-ամյա ձախ եզրային պաշտպանը «Լոռի» է տեղափոխվել «Բանանցից», որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից: Նախկինում հանդես է եկել «Գանձասարում», «Արարատում», «Ալաշկերտում», «Կիլիկիայում»:

Ավագյանը ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1 հանդիպման:

Ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը կնքվել է 1+1 ֆորմատով: