«Լոռի»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Աբրահամյանի հայտարարությունը

– Ես «Լոռի»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու դժվարին որոշում եմ կայացրել:

Շատ ուրախ եմ, որ երկու տարի առաջ կարողացա իրագործել իմ կյանքի գլխավոր նպատակը և դարձա իմ հարազատ քաղաքում՝ Վանաձորում, ֆուտբոլային ակումբի ստեղծման մասնակիցը:

Մենք երկու հրաշալի տարի անցկացրեցինք: Ակումբի կյանքի այդ ժամանակահատվածում մեզ շատ բաներ հաջողվեց իրագործել: Շատ բաներ էլ դեռ առջևում են: Ցավոք, այս մրցաշրջանում մենք չկարողացանք լուծել մեր առջև դրված խնդիրը: Ես լիովին կիսում եմ տեղի ունեցածի
պատասխանատվությունը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ ինձ բախտ վիճակվեց աշխատել այս ընթացքում:

Համոզված եմ, որ ակումբը պայծառ ապագա կունենա: Շուտով հաստատ կտեսնենք նոր քաղաքային մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաները, որտեղ , անկասկած, Հայաստանի լավագույն և ամենաբնական երկրպագուները մեծ հաղթանակների ականատես կլինեն: «Լոռի»-ն անպայման Վանաձորի բնակիչներին ավելի երջանիկ կդարձնի:

Իմ սիրտը հավերժ կանաչ կլինի: