«Լոռի» ՖԱ-ն այսօր բողոքարկում ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ Բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման հետ կապված:

Բողոքարկման մեջ ընդգրկված է 3 դրվագ:

1) Հանդիպման գլխավոր մրցավար Գեւորգ Եղոյանը ֆուտբոլիստների ոչ սպորտային պահվածքի համար դեղին քարտ է ցույց տալիս «Լոռի» ՖԱ ֆուտբոլիստ Իսահ Ալիյուին, որն ամբողջ բախման ժամանակ կամ ընկած է եղել, կամ փորձել է թիմակցին մոտ չթողնել բախմանը:

2) Հանդիպման գլխավոր մրցավար Գեւորգ Եղոյանը չի արձանագրում «Լոռի» ՖԱ ֆուտբոլիստ Սանդի Ինուսայի խփած գնդակը, որը, մեր կարծիքով, խաղից դուրս վիճակից չի խփվել:

3) Հանդիպման գլխավոր մրցավար Գեւորգ Եղոյանը «Լոռի» ՖԱ գրոհը միտումնավոր խափանելու համար դեղին քարտ ցույց չի տալիս մրցակցի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանին, որի համար դա կարող էր երկրորդը լինել եւ վերածվել կարմիր քարտի՝ խաղի վերջին 10 րոպեներին 0:1 հաշվի պայմաններում «Լոռի» ՖԱ-ին տալով քանակական առավելություն: