Մրցավարական սխալներ, որոնց պատճառով հերթական անգամ տուժեց Լոռի ՖԱ-ն

Հարց․ Ինչու՞ հանդիպումներին ներկա չի գտնվում ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, որը, կարծում ենք, ի պաշտոնե պետք է ներկա լինի ՀՀ առաջնության հերթական տուրի գոնե կենտրոնական եւ կարեւոր հանդիպումներին։

Անհասկանալի է, թե ինչու է նա հայրենիք մեկնում մեր առաջնության թեժ հանդիպումների ժամանակահատվածում։

Կից ներկայացնում ենք տեսություն, որտեղ անհիմն ենք համարում մրցավարների կողմից ՀՀ առաջնության՝ Լոռի ՖԱ վերջին երկու հանդիպումների ընթացքում կայացրած մի շարք որոշումներ։

  1. ԲԽ 5-րդ տուրից հետաձգված Արարատ-Արմենիա – Լոռի ՖԱ խաղում մրցավար Գ․ Եղոյանի՝ Լոռի ՖԱ ֆուտբոլիստ Ջուլիուս Դեյվիդին ցույց տված երկրորդ դեղին քարտը։

2. ԲԽ 13-րդ տուրի Նոա – Լոռի ՖԱ խաղի երկրորդ խաղակեսում մրցակցի ֆուտբոլիստը կոպիտ է խաղում մեր կիսապաշտպան Լեւան Մատչարաշվիլու հետ, որը բախման արդյունքում ոտքի կոտրվածք է ստացել։ Հանդիպման մրցավար Հ․ Նալբանդյանը մրցակցի ֆուտբոլիստին դեղին քարտ է ցույց տալիս երկար դադար վերցնելուց ու երկրպագուների ճնշումներին չդիմանալու արդյունքում։

3. Հանդիպման 85-րդ րոպեին Նոայի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում ակնհայտ ձեռքով է խաղում, բայց ո՛չ եզրային, ո՛չ գլխավոր մրցավարը դա զարմանալիորեն չեն տեսնում եւ չեն նշանակում 11 մետրանոց։

Ո՞ւր է Միխալ Լիստկեւիչը ․ ․ ․