Մարտի 2-ին «Լոռի» ֆուտբոլային ակումբը նշում է ծննդյան երկրորդ տարեդարձը:

2017 թվականի մարտի 2-ին գործարար, ՀՖՖ Գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը հայտարարեց մեծ ֆուտբոլը Լոռու մարզ վերադարձնելու եւ «Լոռիի» վերածննդի մասին:

2017 թվականի օգոստոսին վանաձորյան թիմը սկսեց ելույթները Առաջին խմբի առաջնությունում:

2018 թվականի մայիսին «Լոռին» հռչակվեց Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն՝ անցկացրած 27 խաղերից հաղթելով 22 հաղթանակ, 3-ն ավարտելով ոչ-ոքի եւ պարտվելով ընդամենը երկուսում:

«Լոռին» 2018/19 թթ. մրցաշրջանը սկսեց Բարձրագույն խմբում, որտեղ անցկացրած առաջին 17 խաղում վաստակեց 25 միավոր՝ գրանցելով բացարձակ ռեկորդ: 1936 թվականին հիմնադրված «Լոռին» պատմության մեջ երբեւէ Հայաստանի Բարձրագույն խմբում այդքան միավոր չէր վաստակել:

Վանաձորյան թիմը եւս մեկ պատմական ցուցանիշ գրանցեց՝ առաջին անգամ դուրս գալով Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Շնորհավորում ենք մեր բոլոր երկրպագուներին ու խոստանում, որ սա ընդամենը սկիզբն է: