Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոն համալրել է «Լոռին»:

26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բրազիլական «Բատատայիս» ակումբից:

Մաթեուսը հանդես է եկել նաեւ իր երկիրը ներկայացնող «Տաուբատե», «Սանտո Անդրե», «Ավայի» թիմերում:

Կողմերի միջեւ կնքվել է երկու տարվա պայմանագիր:

Bem Vindo, Luiz!