Այսօր  ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության  և գավաթի խաղարկության 2019/20 թթ. մրցաշրջանի  վիճակահանությունը:

Այսպիսով, «Լոռին» առաջին տուրում կհյուրընկալվի «Փյունիկին», երկրորդ  տուրում սեփական դաշտում կհյուրընկալի «Ալաշկերտին», երրորդ փուլում կհյուրընկալվի «Գանձասար-Կապան»:

Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լոռին» կհանդիպի «Դիլիջան»-«Մակարավանք» հանդիպման հաղթողի հետ: