Հոկտեմբերի 26-ին «Լոռի» ՖԱ-ի ֆուտբոլիստներ Ուդոհ Եթոպը, Իբրահիմ Ֆուսեինին եւ Արման Մկրտչյանը, ինչպես նաեւ ակումբի PR մենեջեր Սպարտակ Պետրոսյանը հյուրընկալվել էին Վանաձորի պետական համալսարան, որտեղ կայացավ հանդիպում ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Լոռի ՖԱ-ի պատմության ամենաուշագրավ պահերը, ակումբի աշխատանքը մեդիա ոլորտում: Այնուհետեւ փոքրիկ վիկտորինա կազմակերպվեց ուսանողների հետ, որի հաղթողները նվեր ստացան թիմի շարֆեր:

Լոռեցի ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր տալ մեր ֆուտբոլիստներին:

Տեսանյութը՝ ստորեւ