Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ է տեղափոխվել հայ հարձակվող Միհրան Մանասյանը։

Մանասյանը հանդես է եկել Երեւանի «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում» եւ «Գանձասար-Կապանում»։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 171 խաղի, դարձել 76 գոլի եւ 28 գոլային փոխանցման հեղինակ։

Մանասյանը Հայաստանի ութակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է գավաթը եւ սուպեր գավաթը, 3 անգամ դարձել է Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու։

31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրն ակտիվ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։