Ուրախ ենք տեղեկացնել, որ պորտուգալացի դարպասապահ Միքայել Մեիրան տեղափոխվել է «Լոռի»

26-ամյա Մեիրան պորտուգալական «Սպորտինգի» սան է։ «Բոավիշտայի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի 4 հանդիպման։

Մեիրան «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի 1-ին դիվիզիոնի 42 հանդիպման։ Խաղացել է նաեւ մոլդովական «Զիմբրու» թիմում, իսկ վերջին ակումբը եղել է ռումինական «Գլորիա Բուզաուն»։

Մեիրայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։