Ուրախ ենք տեղեկացնել, որ տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Լոռի» ՖԱ-ն կատարել էր կարեւոր ձեռքբերում։

Այսպիսով, «Լոռի» ՖԱ-ն 1+1 ֆորմատով պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Մուսա Դիակիտեի հետ։

Մալիի Մ20 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը 2018/19 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», այնուհետեւ տեղափոխվել Ռումինիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Բոտոսանի»։

Դիակիտեն արդեն ժամանել է Վանաձոր եւ մարզվում է թիմի հետ։