Նորություններ

Ապրիլ 7, 2019
Արթուր Պետրոսյան. «3 միավորը վաստակեցինք արդար քրտինքով»

«Փյունիկի» դեմ խաղից հետո «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ասուլիսի ժամանակ ասաց հետեւյալը. «Շատ ծանր խաղ էր երկու թիմերի համար: Ինչ սպասում էինք «Փյունիկից», ինչ նախապատրաստել էինք, մեծամասնությունը կարողացանք կատարել: Մինչև 11-մետրանոցը խաղը լիովին վերահսկում էինք, սակայն 2:1 հաշվից հետո «Փյունիկը» լավ պահեր ուներ, ինչ-որ տեղ մեր բախտը բերեց: Սակայն կասեմ, որ այս 3 միավորը…

Մարտ 29, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ուիլյամս Իկեչուկվու Նվանի

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել նիգերիացի հարձակվող Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի հետ: 20-ամյա ֆուտբոլիստը Վանաձորյան թիմում հանդես է գալու վարձակալական հիմունքներով: Համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը: Նվանին «Նասարավա Յունայթեդ» ակումբի կազմում հանդես է եկել Նիգերիայի Պրեմիեր լիգայում: Իկեչուկվուն Նիգերիայի Մ23 հավաքականի թեկնածու է:

Մարտ 28, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ջուլիուս Դեյվիդ Ուֆուոմա

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» պայմանագիր է ստորագրել նիգերիացի կենտրոնական կիսապաշտպան Ջուլիուս Դեյվիդ Ուֆուոմայի հետ: 19-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է եկել վարձակալության հիմունքներով: Ուֆուոմայի հետ համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ 2019 թվականի ավարտը: Դեյվիդը մինչեւ «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել նիգերիական «P Sports Academy» ակումբում:  

Մարտ 27, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ալեքս Կակուբա

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» պայմանագիր է ստորագրել ուգանդացի եզրային պաշտպան Ալեքս Կակուբայի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Պորտուգալիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էշտորիլում» եւ «Ֆեյրենսեում»։ Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկարցել է Հունաստանի Սուպեր լիգայի «ՊԱՍ Յանինա» թիմում: Ուգանդայի ազգային հավաքականում Կակուբան մասնակցել է 3 հանդիպման:

Մարտ 13, 2019
Արման Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական

«Լոռիի» պաշտպան Արման Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքական: Երիտասարդական ընտրանու կազմում Մկրտչյանը մարտի 21-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ակադեմիայում կմասնակցի ուսումնամարզական հավաքի: Արման Մկրտչյանը «Լոռիում» է 2017 թվականի օգոստոսից:

Մարտ 12, 2019
Ալեքսանդրու Օսիպովը հրավիրվել է Մոլդովայի Մ19 հավաքական

«Լոռիի» կիսապաշտպան Ալեքսանդրու Օսիպովը հրավիրվել է Մոլդովայի Մ19 հավաքական: Մոլդովայի ընտրանին մարտի 13-24-ն անցկացնելու է մարզական հավաք, որի շրջանակում մարտի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Քաթարի Մ19 հավաքականի հետ: Օսիպովը «Լոռիին» էր միացել 2019 թվականի փետրվարի 11-ին:

Մարտ 12, 2019
Ջոնել Դեսիրեն հրավիրվել է Հայիթիի հավաքական

«Լոռիի» լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական: Հայիթիի ընտրանին մարտի 25-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի ընտրական փուլի շրջանակում կհանդիպի Կուբայի հավաքականին: Դեսիրեի թիմը ընտրական փուլի երեք տուրից հետո 9 միավորով կիսում է առաջին հորիզոնականը 5 ընտրանու հետ:

Մարտ 9, 2019
Ալեքսանդր Կոնովը ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

«Լոռիի» դարպասապահ Ալեքսանդր Կոնովը ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այդ մասին նա հայտնեց թիմի այսօրվա ժողովի ժամանակ: «Այսօր ես հայտարարում եմ կարիերաս ավարտելու մասին՝ ծանր վնասվածքի պատճառով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին այս 8 ամիսների մասին, որոնք անցկացրել եմ ձեզ հետ: Դուք դարձել եք իմ ընկերները: Դուք հավերժ կմնաք իմ սրտում: Ուզում եմ ձեզ…

Մարտ 5, 2019
Ֆրայդի Ուբոնգը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» 3,5 տարվա պայմանագիր է կնքել նիգերիացի եզրային կիսապաշտպան Ֆրայդի Ուբոնգի հետ: 21-ամյա Ֆրայդին «Լոռի» է տեղափոխվել Նիգերիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ակվա Յունայթեդ» թիմից, որի կազմում մասնակցել է Աֆրիկայի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը: Նիգերիայի հավաքականի կազմում 2017 թվականին մասնակցել է WAFU Cup-ի խաղարկությանն ու դարձել փոխչեմպիոն: «Լոռիի» կազմում Ուբոնգը հանդես կգա 20…

Մարտ 4, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ֆրանցիս Նվանկվո

Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ ֆուտբոլիստ Ֆրանցիս Նվանկվոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Յունիոր-Սեւան»: 20-ամյա նիգերիացին «Լոռի» է տեղափոխվել 2018 թվականի օգոստոսի 28-ին: Վանաձորյան ակումբի կազմում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 3 գոլի հեղինակ: Նվանկվոն «Յունիոր-Սեւանում» հանդես կգա մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: