Նորություններ

Հոկտեմբեր 24, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Լոռի ՖԱ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Լոռի ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել TotoGaming ընկերության հետ, որն այսուհետ կհանդիսանա մեր ակումբի տիտղոսային հովանավորը: Լոռի ՖԱ-ի եւ TotoGaming-ի համագործակցության պաշտոնական ներկայացումը եւ մամուլի ասուլիսը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Messier 53 հյուրանոցում, 14:00-ին (ք. Երեւան, Վարդանանց 15/4 փ.): Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք գրանցվել ԱՅՍՏԵՂ.

Հոկտեմբեր 19, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Լոռի ՖԱ

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2018/19 թթ․ մրցաշրջանում Լոռի ՖԱ-ն թիմ կունենա նաեւ Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Մեր ակումբը շարունակում է կատարել տված խոստումները եւ քայլ առ քայլ Լոռու մարզը դարձնել երկրի թիվ մեկը ֆուտբոլում: Լոռի ՖԱ ֆուտզալի թիմի վերաբերյալ բոլոր մանրամասները կհայտնենք շատ շուտով։

Հոկտեմբեր 17, 2018
Թովմաս Գրիգորյան. «Մակեդոնիայի դեմ հաղթանակը պատմական էր լոռեցիների համար»

Սիրելի երկրպագուներ, Շնորհավորում եմ մեզ բոլորիս ազգային հավաքականի հիանալի հաղթանակի կապակցությամբ: Մեր ընտրանու տպավորիչ խաղը երեկ նշանավորվեց ոչ միայն հաղթանակով, այլ նաեւ պատմական նշանակություն ունեցավ լոռեցիների համար: Պատմության մեջ առաջին անգամ «Լոռիի» ֆուտբոլիստը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական եւ մասնակցեց պաշտոնական հանդիպման: Շնորհակալ ենք ձեզ՝ մեր հիանալի երկրպագուներին, ովքեր Վանաձորից մեկնել էին Երեւան՝ ազգային թիմին…

Հոկտեմբեր 10, 2018
VNews. «Լոռիի» երկու ֆուտբոլիստ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

VNews-ը ներկայացրել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի լավագույն 4 ֆուտբոլիտներին եւ խորհրդանշական հավաքականը: Վիգեն Ավետիսյանը թոփ-4-ում է: «25-ամյա ֆուտբոլիստը խաղ առ խաղ աճում է՝ հանդես գալով վանաձորյան թիմի՝ հայկական չափանիշներով բարձրակարգ լեգեոներների կողքին։ «Շիրակի» հետ հանդիպմանն իր բարձրության վրա էր՝ գոլային փոխանցում Սանդի Ինուսային և 11-մետրանոցի վաստակում, որն անվրեպ է իրացրել Ջոնել Դեսիրեն։…

Հոկտեմբեր 9, 2018
Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է ազգային հավաքական

«Լոռիի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Խաչատուրովն ընտրանու հետ կպատրաստվի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Ջիբրալթարի եւ ՆՀՀ Մակեդոնիայի դեմ խաղերին, որոնք կկայանան հոկտեմբերի 13-ին եւ 16-ին:

Հոկտեմբեր 9, 2018
Արման Մկրտչյանը հրավիրվել է Մ21 հավաքական

Լոռի ՖԱ պաշտպան Արման Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի Մ21 տարեկանների հավաքական։ Մ21 ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի հոկտեմբերի 11-15-ը, իսկ հոկտեմբերի 16-ին Եվրո 2021-ի որակավորման փուլի շրջանակում կհյուրընկալվի Սերբիայի Մ21 թիմին։