Նորություններ

Սեպտեմբեր 13, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ֆրանսիս Նվանկվոն

Ֆրանսիս Նվանկվոն՝ «Լոռիի» ֆուտբոլիստ Նիգերիացի 20-ամյա հարձակվող Ֆրանսիս Նվանկվոն 3 տարվա պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ: Ֆրանսիսը Վանաձոր է տեղափոխվել Նիգերիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռեմո Սթարս» ակումբից: Մեր թիմում հանդես կգա 21 համարի մարզաշապիկով: Բարի գալուստ, Ֆրանսիս!

Սեպտեմբեր 13, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Նգբեդե Սանդի Ինուսան

Նգբեդե Սանդի Ինուսան համալրեց «Լոռին» Նիգերիացի 20-ամյա կիսապաշտպան Սանդի Ինուսան երեք տարվա պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ: Երիտասարդ ֆուտբոլիստը 2017 թվականին Պլատեու Յունայթեդի կազմում դարձել է Նիգերիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ առաջնությունում խփելով 5 գոլ: 2018 թվականին մասնակցել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգային, որտեղ 4 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ: Նգբեդեն հանդես է գալիս հարձակման ձախ եզրում:…

Օգոստոս 28, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Նանա Անտվի

Նանա Անտվին համալրեց «Լոռին» Գանացի երիտասարդ եզրային Նանա Անտվին երեք տարվա պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ: 18-ամյա ֆուտբոլիստն ավելի քան մեկ ամիս գտնվում էր մեր մարզչական շտաբի տրամադրության տակ եւ թիմի հետ անցել է ամբողջ նախապատրաստական շրջանը: Երկարատեւ բանակցություններից հետո րոպեներ առաջ «Լոռին» կարողացավ ստանալ գանացու տրանսֆերը: Անտվին հանդես է եկել Գանայի Մ17 տարեկանների հավաքականի կազմում,…

Օգոստոս 18, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Կիրիլլ Վոլչկով

Կիրիլլ Վոլչկովը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ Ռուս երիտասարդ կիսապաշտպան Կիրիլլ Վոլչկովը պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ: Վոլչկովը Կրասնոդարի «Կուբան» ակումբի սան է, որի մարզադպրոցում է եղել 15 տարեկանից: 22-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտը: Կիրիլլը «Լոռիում» կկրի 11 համարի մարզաշապիկը:

Օգոստոս 18, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ստեֆան Ադջումանի

Ստեֆան Ադջումանին համալրեց «Լոռին» Կոտ Դ՛Իվուարցի հարձակվող Ստեֆան Ադջումանին մեկ տարվա պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ: Արագաշարժ ֆուտբոլիստը հայրենի ՕՍԱ ակադեմիայի սան է: 19-ամյա Ադջումանին խաղում է հարձակման գծում: Ստեֆանը «Լոռիում» կկրի 27 համարի մարզաշապիկը:

Օգոստոս 18, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ալեքսանդր Կոնով

Ալեքսանդր Կոնովը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ Բուլղարացի երիտասարդ դարպասապահ Ալեքսանդր Կոնովը պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ: 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոռիի» հետ նախատեսված է մինչեւ աշնանային շրջանի ավարտը: Կոնովը բուլղարական «Լիտեքս» ակումբի սան է, հանդես է եկել Սոֆիայի ԲԿՄԱ-ում, «Դունավ Ռուսեում», «Օբորիշտեում» Բարի գալուստ, Ալեքս!

Օգոստոս 18, 2018
Արմեն Ադամյան. «Այսօր լավ ֆուտբոլ խաղացինք»

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը «Շիրակի» դեմ հանդիպման (1:1) հետխաղային ասուլիսին ասաց հետեւյալը. «Քանի որ վերջում ենք գոլ խփել եւ հավասարեցրել հաշիվը, չեմ կարող դժգոհ լինել արդյունքից: Մենք այսօր լավ ֆուտբոլ խաղացինք, գեղեցիկ գրոհներ ունեցանք: Առաջին կեսում մի փոքր դժվարություններ ունեցանք պաշտպանությունում, բայց հետո դրանք շտկվեցին: Միշտ Առաջին խմբից Բարձրագույն գալուց հետո առաջին միավորը դժվար…

Օգոստոս 18, 2018
Այսուհետ «Լոռի» ՖԱ-ում ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի կրելու 12 համարի մարզաշապիկը

«Լոռի» ՖԱ-ն որոշեց նախորդ մեկ տարվա ընթացքում մեր ֆան ակումբի հիմնադրման եւ զարգացման գործում մեծագույն աշխատանքի համար անակնկալ մատուցել Էրիկին եւ Աղասին՝ նվիրելով խորհրդանշական՝ 12-րդ համարի մարզաշապիկներ: Այսուհետ «Լոռի» ՖԱ-ում ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի կրելու 12 համարի մարզաշապիկը, քանի որ այն ամրագրված է՝ ի պատիվ անկրկնելի երկրպագուների: