Նորություններ

Փետրվար 9, 2020
Տոդե Ջակովիչը տեղափոխվեց Լոռի

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը։ 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պարտիզանի» Մ19 եւ Բ թիմերում, ավստրիական Ֆրոնլեյթեն, Վեյց, Դյոչլանդսբերգեր ակումբներում։ Ջակովիչի վերջին թիմը եղել է Սերբիայի առաջին լիգայի «Սմեդերեւոն»։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Փետրվար 9, 2020
Դավիթ Ղանդիլյանը համալրել է Լոռին

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել հարձակվող Դավիթ Ղանդիլյանը։ 26-ամյա ֆուտբոլիստը «Շիրակի» սան է, հանդես է եկել նաեւ «Փյունիկում», «Արարատում», Լիբանանի «Հոմենթմենում», մոնղոլական «Դերենում»։ Հայաստանի Սուպեր գավաթակիր է։ Ղանդիլյանի վերջին ակումբը եղել է Երեւանի «Ալաշկերտը»։ «Լոռիում» Ղանդիլյանը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։

Փետրվար 8, 2020
Ագուստին Մազիերոն միացավ Լոռիին

Ուրախ ենք տեղեկացնել, որ արգենտինացի հարձակվող Ագուստին Մազիերոն համալրել է «Լոռին»։ 22-ամյա ֆուտբոլիստը «Ռոսարիո» ակումբի սան է։ Այդ թիմի կազմում Մազիերոն մասնակցել է Արգենտինայի Սուպեր լիգայի 5 հանդիպման եւ դարձել երկու գոլի հեղինակ։ Մազիերոն հանդես է եկել նաեւ Չիլիի «Մագալլանես» թիմում։ Այսօր կայացած Վիտորուլ Պանդուրիի հետ խաղում Մազիերոն դարձել է գոլի հեղինակ։ Արգենտինացու հետ «Լոռի»…

Փետրվար 8, 2020
Սարգիս Շահինյանը տեղափոխվել է Լոռի

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ։ 25-ամյա Շահինյանը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասարում», «Արարատում» եւ բուլղարական «Մոնտանայում»։ Շահինյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»։ Հայաստնաի Բարձրագույն խմբի առաջնություններում նա մասնակցել է 115 հանդիպման, ինչպես նաեւ դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի…

Փետրվար 7, 2020
Միքայել Մեիրան տեղափոխվեց Լոռի ՖԱ

Ուրախ ենք տեղեկացնել, որ պորտուգալացի դարպասապահ Միքայել Մեիրան տեղափոխվել է «Լոռի» 26-ամյա Մեիրան պորտուգալական «Սպորտինգի» սան է։ «Բոավիշտայի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի 4 հանդիպման։ Մեիրան «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի 1-ին դիվիզիոնի 42 հանդիպման։ Խաղացել է նաեւ մոլդովական «Զիմբրու» թիմում, իսկ վերջին ակումբը եղել է ռումինական «Գլորիա Բուզաուն»։ Մեիրայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ…

Փետրվար 7, 2020
Դիեգո Բարրիոսը համալրեց Լոռին

Ուրախ ենք տեղեկացնել, որ դարպասապահ Դիեգո Բարրիոսը տեղափոխվել է «Լոռի»։ 25-ամյա իսպանացին նախկինում հանդես է եկել «Լեգանեսում», «Վալյադոլիդ Բ»-ում, «Սանսեում»։ «Լեգանեսի» կազմում մասնակցել է Լա լիգայի մեկ հանդիպման։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Հունվար 13, 2020
QUIZ. Կարո՞ղ եք թվարկել Լոռիում գոլ խփած բոլոր ֆուտբոլիստներին

Առաջարկում ենք մասնակցել QUIZ-ին եւ պարզել՝ կարո՞ղ եք թվարկել Լոռիում պաշտոնական խաղերում երբեւէ գոլ խփած բոլոր ֆուտբոլիստներին։

Դեկտեմբեր 9, 2019
Արտյոմ Խաչատուրովը լքեց «Լոռին»

Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ-ն եւ կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Խաչատուրովը Լոռի էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ «Լոռիի» մարզաշապիկով դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն, հասել Գավաթի խաղարկության եզրափակիչ։ «Լոռիի» կազմում Խաչատուրովը մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում։ Արտյոմը նաեւ հրավիրվել է Հայաստանի ազգային…

Նոյեմբեր 22, 2019
Դավիդ Կամպանյայի հարցազրույցը El Corner Del Sur-ին

Լոռի ՖԱ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հարցազրույց է տվել իսպանական El Corner Del Sur պարբերականին։ – 2019/20 թթ․ մրցաշրջանում նոր միջազգային մարտահրավեր եք ընդունել՝ հայտնվելով հայկական Լոռի ՖԱ-ում։ Ինչպե՞ս է ընթանում մարզումային պրոցեսը։ Մեծ էնտուզիազմով: Այս մրցաշրջանում Լոռի ՖԱ-ում նոր թիմ է ստեղծվել։ Թիմ կառուցելը պահանջում է ահռելի աշխատանք։ Անկախ ամենից, պահանջվում է կարճաժամկետ արդյունքներ։…

Նոյեմբեր 11, 2019
Լոռի ՖԱ-ն ներկայացնում է մրցավարների ակնհայտ սխալները վերջին երկու խաղերում

Մրցավարական սխալներ, որոնց պատճառով հերթական անգամ տուժեց Լոռի ՖԱ-ն Հարց․ Ինչու՞ հանդիպումներին ներկա չի գտնվում ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, որը, կարծում ենք, ի պաշտոնե պետք է ներկա լինի ՀՀ առաջնության հերթական տուրի գոնե կենտրոնական եւ կարեւոր հանդիպումներին։ Անհասկանալի է, թե ինչու է նա հայրենիք մեկնում մեր առաջնության թեժ հանդիպումների ժամանակահատվածում։ Կից ներկայացնում ենք…