Նորություններ

Հունիս 28, 2019
Արթուր Ավագյանը համալրեց «Լոռին»

Ուրախ ենք տեղեկացնել, որ արմատներով լոռեցի Արթուր Ավագյանն այսուհետ կխաղա ծննդավայրում: 31-ամյա ձախ եզրային պաշտպանը «Լոռի» է տեղափոխվել «Բանանցից», որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից: Նախկինում հանդես է եկել «Գանձասարում», «Արարատում», «Ալաշկերտում», «Կիլիկիայում»: Ավագյանը ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1 հանդիպման: Ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը կնքվել է 1+1 ֆորմատով:

Հունիս 28, 2019
Ալեխանդրո Պուերտասը տեղափոխվել է «Լոռի»

ՈՒրախ ենք տեղեկացնել, որ իսպանացի կիսապաշտպան Ալեխանդրո Պուերտասը տեղափոխվել է «Լոռի»: 20-ամյա ֆուտբոլիստը «Լեւանտեի» սան է, հանդես է եկել «Լեւանտեի» Մ19 թիմում, ինչպես նաեւ «Ֆորմենտերայում», «Կորդոբա Բ»-ում: Պուերտասի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:

Հունիս 28, 2019
«Լոռի» ՖԱ տարեկան ֆինանսական հաշվետվությունը

ՈՒԵՖԱ-ի արտոնագրման չափանիշների պատշաճ իրականացման համար հրապարակում ենք «Լոռի» ՖԱ տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Դրան կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ :

Հունիս 27, 2019
Դաննի Էլ-Հագեն համալրել է «Լոռի» ՖԱ թիմը

Ուրախ ենք տեղեկացնել, որ լեհ դարպասապահ Դաննի Էլ-Հագեն տեղափոխվել է «Լոռի» ՖԱ: 24-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է տեղափոխվել «Հերնոսանդ» ֆուտբոլային ակումբից: Հանդես է եկել նաև լիբանանյան «Էլ-Ահլի», «Էլ-Ահեդ» ֆուտբոլային ակումբներում: Ակումբը դարպասապահի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր:

Հունիս 27, 2019
Քրիստիան Խիմենեսը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել իսպանացի աջ պաշտպան Քրիստիան Խիմենես Ռոդրիգեսը: 22-ամյա իսպանացին Վանաձոր է եկել իսպանական «Ալկալա» թիմից, որտեղ հանդես է եկել «Լոռիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ: Խիմենեսի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:

Հունիս 26, 2019
Վարդան Շահատունին տեղափոխվեց «Լոռի»

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Վարդան Շահատունին: 21-ամյա դարպասապահը Վանաձոր է եկել Երեւանի «Փյունիկից», որտեղ անցկացրել է ամբողջ մանկապատանեկան կարիերան: Շահատունին Հայաստանի Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 6, Մ19-ում՝ 3 հանդիպման: Խոստումնալից ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:  

Հունիս 26, 2019
Պեդրո Մորիլյոն համալրել է «Լոռին»

Ուրախ ենք տեղեկացնել, որ իսպանացի ձախ պաշտպան Պեդրո Խուան Ագիլար Մորիլյոն տեղափոխվել է «Լոռի»: 20-ամյա Պեդրոն իսպանական «Կադիսի» սան է: Վերջին ակումբը եղել է «Ալկալան»: Իսպանացի ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:

Հունիս 25, 2019
Գուստավո Կոնստանցիոն՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի  պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն համալրել է «Լոռին»: 27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու» ՖԱ, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն: Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական եւ բրազիլական մի քանի ակումբներում։ Ակումբը Գուստավոյի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Bem Vindo, Gustavo!

Հունիս 25, 2019
Լուիզ Մաթեուսը համալրել է «Լոռին»

Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոն համալրել է «Լոռին»: 26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բրազիլական «Բատատայիս» ակումբից: Մաթեուսը հանդես է եկել նաեւ իր երկիրը ներկայացնող «Տաուբատե», «Սանտո Անդրե», «Ավայի» թիմերում: Կողմերի միջեւ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Bem Vindo, Luiz!

Հունիս 24, 2019
Արամ Քոչարյանը երկարաձգել է պայմանագիրը «Լոռիի» հետ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագիրը հայ կիսապաշտպան Արամ Քոչարյանի հետ: Քոչարյանը «Լոռի» էր տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի պայմանագիրը ստորագրվել է 1+1 ֆորմատով: