Նորություններ

Մայիս 5, 2019
Արթուր Պետրոսյանը՝ «Բանանցի» դեմ խաղի մասին

«Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն իր կարծիքն է հայտնել Հայաստանի առաջնության 31-րդ տուրի «Բանանցի» դեմ խաղից հետո:

Մայիս 4, 2019
Լոռի – Բանանց 1:3

Հայաստանի առաջնության 31-րդ տուրի խաղում «Լոռին» պարտություն կրեց «Բանանցից»: «Լոռի» – «Բանանց» 1:3 (0:1) Գոլերը՝ Նվանի Իկեչուկվու 79 – Արամ Բարեղամյան 23, Կարեն Մելքոնյան 77, Ալեքսանդր Գլիշիչ 90+3

Մայիս 4, 2019
Հայտնի է «Լոռի» – «Բանանց» հանդիպման մրցավարը

Հայաստանի առաջնության 31-րդ տուրի «Լոռի» – «Բանանց» հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանի գլխավորած մրցավարական բրիգադը: Հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 4-ին, 16:00` Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիայում:

Մայիս 4, 2019
Հանդիպում մարզպետի հետ

Մայիսի 3-ին «Լոռի»-ի ներկայացուցիչներ Արամայիս Ուլիխանյանը, Սամվել Բեկթաշյանը և Դավիթ Գալստյանը հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և նրան հրավիրեցին մայիսի 8-ին կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպմանը: Բացի այդ քննարկվեցին այդ օրը երկրպագուների՝ դեպի մայրաքաղաք ուղևորությունը կազմակերպելու հետ կապված հարցեր: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին օգտագործել այս առիթը մարզպետարանի և մարզը ներկայացնող ֆուտբոլային…

Մայիս 2, 2019
Թովմաս Գրիգորյանի ուղերձը երկրպագուներին

Սիրելի ֆուտբոլասերներ, Չէի կարող չարձագանքել վերջին շրջանում ստացվող բազմաթիվ արձագանքներին, որոնցում արտահայտում եք Ձեր դժգոհությունը «Լոռի»-ի ելույթների հետ կապված: Անչափ բարձր եմ գնահատում ու կարևորում Ձեր ակտիվությունն և հավաստիացնում, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ձեր մեկնաբանություններին և հետևություններ անում: Այնուհանդերձ, ցանկանում եմ հիշեցնել, որ ակումբի վերաբացումից հետո առաջին մրցաշրջանն է անցկացնում Բարձրագույն խմբում և…

Մայիս 2, 2019
«Արցախ»-«Լոռի» 2:1

Հայաստանի առաջնություն. 30-րդ տուր «Արցախ ՖԱ»-«Լոռի ՖԱ» 2:1 (0:0) Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը` Յուրի Գարեգինյան, 89, Էդգար Մովսեսյան, 90+3 («Արցախ ՖԱ»), Ջոնել Դեսիրե, 70, 11մ («Լոռի ՖԱ»)

Մայիս 1, 2019
Արթուր Պետրոսյանը՝ «Արցախ»-ի դեմ հանդիպման մասին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի՝ «Արցախ»-ի դեմ հանդիպումից հետո «Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ – Առաջինից իննսուներորդ րոպեն, կարծես, խաղը մեր ձեռքում էր։ Երևի թե 4 խաղի հնարավորություններ ստեղծեցինք այսօր։ Նույնիսկ 1։0-ի ժամանակ լավ հնարավորություն ունեինք․ Ջոնել Դեսիրեն մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, և եթե իրացներ այդ պահը հաշիվը կդառնար 2։0…

Ապրիլ 7, 2019
Արթուր Պետրոսյան. «3 միավորը վաստակեցինք արդար քրտինքով»

«Փյունիկի» դեմ խաղից հետո «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ասուլիսի ժամանակ ասաց հետեւյալը. «Շատ ծանր խաղ էր երկու թիմերի համար: Ինչ սպասում էինք «Փյունիկից», ինչ նախապատրաստել էինք, մեծամասնությունը կարողացանք կատարել: Մինչև 11-մետրանոցը խաղը լիովին վերահսկում էինք, սակայն 2:1 հաշվից հետո «Փյունիկը» լավ պահեր ուներ, ինչ-որ տեղ մեր բախտը բերեց: Սակայն կասեմ, որ այս 3 միավորը…

Մարտ 29, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ուիլյամս Իկեչուկվու Նվանի

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել նիգերիացի հարձակվող Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի հետ: 20-ամյա ֆուտբոլիստը Վանաձորյան թիմում հանդես է գալու վարձակալական հիմունքներով: Համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը: Նվանին «Նասարավա Յունայթեդ» ակումբի կազմում հանդես է եկել Նիգերիայի Պրեմիեր լիգայում: Իկեչուկվուն Նիգերիայի Մ23 հավաքականի թեկնածու է:

Մարտ 28, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ջուլիուս Դեյվիդ Ուֆուոմա

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» պայմանագիր է ստորագրել նիգերիացի կենտրոնական կիսապաշտպան Ջուլիուս Դեյվիդ Ուֆուոմայի հետ: 19-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է եկել վարձակալության հիմունքներով: Ուֆուոմայի հետ համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ 2019 թվականի ավարտը: Դեյվիդը մինչեւ «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել նիգերիական «P Sports Academy» ակումբում: