Նորություններ

Մարտ 9, 2019
Ալեքսանդր Կոնովը ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

«Լոռիի» դարպասապահ Ալեքսանդր Կոնովը ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այդ մասին նա հայտնեց թիմի այսօրվա ժողովի ժամանակ: «Այսօր ես հայտարարում եմ կարիերաս ավարտելու մասին՝ ծանր վնասվածքի պատճառով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին այս 8 ամիսների մասին, որոնք անցկացրել եմ ձեզ հետ: Դուք դարձել եք իմ ընկերները: Դուք հավերժ կմնաք իմ սրտում: Ուզում եմ ձեզ…

Մարտ 5, 2019
Ֆրայդի Ուբոնգը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» 3,5 տարվա պայմանագիր է կնքել նիգերիացի եզրային կիսապաշտպան Ֆրայդի Ուբոնգի հետ: 21-ամյա Ֆրայդին «Լոռի» է տեղափոխվել Նիգերիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ակվա Յունայթեդ» թիմից, որի կազմում մասնակցել է Աֆրիկայի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը: Նիգերիայի հավաքականի կազմում 2017 թվականին մասնակցել է WAFU Cup-ի խաղարկությանն ու դարձել փոխչեմպիոն: «Լոռիի» կազմում Ուբոնգը հանդես կգա 20…

Մարտ 4, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ֆրանցիս Նվանկվո

Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ ֆուտբոլիստ Ֆրանցիս Նվանկվոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Յունիոր-Սեւան»: 20-ամյա նիգերիացին «Լոռի» է տեղափոխվել 2018 թվականի օգոստոսի 28-ին: Վանաձորյան ակումբի կազմում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 3 գոլի հեղինակ: Նվանկվոն «Յունիոր-Սեւանում» հանդես կգա մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Մարտ 2, 2019
«Լոռի» ՖԱ-ն 2 տարեկան է

Մարտի 2-ին «Լոռի» ֆուտբոլային ակումբը նշում է ծննդյան երկրորդ տարեդարձը: 2017 թվականի մարտի 2-ին գործարար, ՀՖՖ Գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը հայտարարեց մեծ ֆուտբոլը Լոռու մարզ վերադարձնելու եւ «Լոռիի» վերածննդի մասին: 2017 թվականի օգոստոսին վանաձորյան թիմը սկսեց ելույթները Առաջին խմբի առաջնությունում: 2018 թվականի մայիսին «Լոռին» հռչակվեց Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն՝ անցկացրած 27 խաղերից հաղթելով 22 հաղթանակ,…

Փետրվար 22, 2019
Օսիպով. ««Լոռին» մեծ նպատակներ ունի, այդ պատճառով էլ այստեղ եմ»

«Լոռիի» նորեկ Ալեքսանդրու Օսիպովը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանն ու խոսել իր տեղափոխության մասին: ««Լոռիի» առաջարկը հետաքրքրեց ինձ, քանի որ ես ցանկանում եմ առաջ գնալ եւ զարգանալ, եւ այս ակումբը մեծ հեռանկարներ ունի: Այստեղ լրիվ այլ մակարդակ է, եւ կա նոր բաներ սովորելու մեծ հնարավորություն: Իհարկե, ես հետեւում էի Հայաստանի առաջնությանը: «Լոռիի» մասին լսեցի…

Փետրվար 21, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Դարկո Ենոք

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն 3,5 տարվա պայմանագիր է ստորագրել գանացի հարձակվող Դարկո Ենոքի հետ: 18-ամյա ձախլիկ եզրայինը Գանայի Մ20 հավաքականի անդամ է: «Լոռի» է տեղափոխվել գանական «Գոլդեն Քիք Սպորտս Քլաբից»: Ենոքը «Լոռիում» հանդես կգա 9 համարի մարզահագուստով:

Փետրվար 11, 2019
«Լոռին» ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում

Վանաձորի «Լոռին» փետրվարի 12-ին կմեկնի Անթալիա՝ 13-օրյա ուսումնամարզական հավաք անցկացնելու: Մեր թիմը կբնակվի Miracle 5 աստղանի հյուրանոցում եւ Անթալիայում կանցկացնի 4 ընկերական հանդիպում: Փետրվարի 15-ին մեր մրցակիցը կլինի Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագեր» թիմը: Փետրվարի 18-ին կհանդիպենք ԲԿՄԱ-ի Մ21 տարեկանների թիմին: 2 օր անց կխաղանք ղազախական «Կայրաթի» դեմ: Եվս մեկ հանդիպում ծրագրված է փետրվարի…

Փետրվար 11, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Վլադիմիր Բաբայան

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի հետ: 21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Բաբայանը հանդես է եկել «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում»: «Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից: Վլադիմիրը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17 հավաքականում:

Փետրվար 11, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ալեքսանդրու Օսիպով

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» պայմանագիր է ստորագրել մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ: 18-ամյա Օսիպովի համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 5-ը: Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական «Շերիֆից»: Ակումբի Մ19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Երիտասարդների լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Օսիպովը նաեւ Մոլդովայի Մ19 հավաքականի…

Փետրվար 8, 2019
Հայկ Իշխանյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռին»: Իշխանյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 29-ամյա Իշխանյանը հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» եւ «Գանձասար-Կապանում»: Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում: Մեր նոր…