Նորություններ

Օգոստոս 18, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Կիրիլլ Վոլչկով

Կիրիլլ Վոլչկովը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ Ռուս երիտասարդ կիսապաշտպան Կիրիլլ Վոլչկովը պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ: Վոլչկովը Կրասնոդարի «Կուբան» ակումբի սան է, որի մարզադպրոցում է եղել 15 տարեկանից: 22-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտը: Կիրիլլը «Լոռիում» կկրի 11 համարի մարզաշապիկը:

Օգոստոս 18, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ստեֆան Ադջումանի

Ստեֆան Ադջումանին համալրեց «Լոռին» Կոտ Դ՛Իվուարցի հարձակվող Ստեֆան Ադջումանին մեկ տարվա պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ: Արագաշարժ ֆուտբոլիստը հայրենի ՕՍԱ ակադեմիայի սան է: 19-ամյա Ադջումանին խաղում է հարձակման գծում: Ստեֆանը «Լոռիում» կկրի 27 համարի մարզաշապիկը:

Օգոստոս 18, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ալեքսանդր Կոնով

Ալեքսանդր Կոնովը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ Բուլղարացի երիտասարդ դարպասապահ Ալեքսանդր Կոնովը պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ: 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոռիի» հետ նախատեսված է մինչեւ աշնանային շրջանի ավարտը: Կոնովը բուլղարական «Լիտեքս» ակումբի սան է, հանդես է եկել Սոֆիայի ԲԿՄԱ-ում, «Դունավ Ռուսեում», «Օբորիշտեում» Բարի գալուստ, Ալեքս!

Օգոստոս 18, 2018
Արմեն Ադամյան. «Այսօր լավ ֆուտբոլ խաղացինք»

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը «Շիրակի» դեմ հանդիպման (1:1) հետխաղային ասուլիսին ասաց հետեւյալը. «Քանի որ վերջում ենք գոլ խփել եւ հավասարեցրել հաշիվը, չեմ կարող դժգոհ լինել արդյունքից: Մենք այսօր լավ ֆուտբոլ խաղացինք, գեղեցիկ գրոհներ ունեցանք: Առաջին կեսում մի փոքր դժվարություններ ունեցանք պաշտպանությունում, բայց հետո դրանք շտկվեցին: Միշտ Առաջին խմբից Բարձրագույն գալուց հետո առաջին միավորը դժվար…

Օգոստոս 18, 2018
Այսուհետ «Լոռի» ՖԱ-ում ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի կրելու 12 համարի մարզաշապիկը

«Լոռի» ՖԱ-ն որոշեց նախորդ մեկ տարվա ընթացքում մեր ֆան ակումբի հիմնադրման եւ զարգացման գործում մեծագույն աշխատանքի համար անակնկալ մատուցել Էրիկին եւ Աղասին՝ նվիրելով խորհրդանշական՝ 12-րդ համարի մարզաշապիկներ: Այսուհետ «Լոռի» ՖԱ-ում ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի կրելու 12 համարի մարզաշապիկը, քանի որ այն ամրագրված է՝ ի պատիվ անկրկնելի երկրպագուների:

Օգոստոս 18, 2018
Ընկերական հանդիպում | Լոռիի վետերաններ – Իրանի Իսլամական Հանրապետության վետերաններ՝ 1:3

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում օգոստոսի 13-ին կայացավ ընկերական հանդիպում Լոռիի վետերանների եւ Իրանի վետերանների միջեւ: Արմեն Փիրումյանի գլխավորած թիմը պարտվեց 1:3 հաշվով: Լոռիի կազմում հանդիպմանը մասնակցեցին. Սարգիս Ներսիսյան, Ջանիբեկ Եգանյան, Մհեր Հովհաննիսյան, Սիրակ Զոհրաբյան, Նվեր Ղազարյան, Նվեր Ղազարյան, Վալերի Կիրակոսյան, Սերգեյ Բուլղադարյան, Գեւորգ Բարոյան, Մենուա Մեհրաբյան, Վաչագան Բալասանյան, Արմեն Գրիգորյան, Վահագն Դավթյան, Տիգրան Բոնջուկյան: