Տեղեկացնում ենք, որ Լոռի ՖԱ-ն համաձայնություն է ձեռք բերել ՖԱ Փյունիկի հետ կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուին վարձակալությամբ տրամադրելու հարցում։

Ուգոչուկվու Իվուն Լոռիում է 2018 թվականի հունվարից։ Վանաձորյան ակումբի կազմում մասնակցել է 48 խաղի, խփել 8 գոլ եւ կատարել 6 գոլային փոխանցում, դարձել Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։

Լոռի ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Իվուին կատարած աշխատանքի, նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի համար։