Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» ձեռք է բերել իսպանացի ենթահարձակվող Չաբիեր Աուզմենդիին։

22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» սան է, հանդես է եկել ակումբի Մ19 եւ երրորդ թիմերում, ինչպես նաեւ տեղի «Բեասային» եւ «Կալահորրա» ակումբներում։

Իսպանիայի Segunda B դիվիզիոնում մասնակցել է 23 հանդիպման։ Աուզմենդին երկու հանդիպում էլ անցկացրել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության շրջանակում։

Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։