Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռիի» պաշտպան Արման Մկրտչյանը երկարաձգել է պայմանագիրը վանաձորյան ակումբի հետ:

19-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը:

Մկրտչյանը «Լոռիում» է 2017 թվականի օգոստոսի մեկից: Մեր թիմի մարզաշապիկով մասնակցել է 30 խաղի, դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ:

Արման Մկրտչյանը 2018-ի նոյեմբերին հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական: