Ուրախ ենք տեղեկացնել, որ հայտնի մասնագետ Արմեն Սանամյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

Սանամյանն աշխատել է լիբանանյան «Ալ-Նժմեհում», ինչպես նաեւ «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», «Արցախում» եւ «Սեւանում»։

Արմեն Սանամյանի մարզչական շտաբում են ընդգրկվել Արա Նիգոյանը եւ Աշոտ Գրիգորյանը։

«Լոռի» ՖԱ-ն հաջողություն եւ բեղմնավոր աշխատանք է մաղթում մարզչական անձնակազմին։