Փոխադարձ համաձայնությամբ խզվել է Վանաձորի «Լոռի»-ի և ակումբի ֆուտբոլիստ Իբրահիմ Ֆուսեինիի միջև պայմանագիրը:

Գանացի կիսապաշտպանը «Լոռի»-ին միացել էր 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա «Լոռի»-ի կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 17 հանդիպում:

«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: