Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել նիգերիացի հարձակվող Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի հետ:

20-ամյա ֆուտբոլիստը Վանաձորյան թիմում հանդես է գալու վարձակալական հիմունքներով: Համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը:

Նվանին «Նասարավա Յունայթեդ» ակումբի կազմում հանդես է եկել Նիգերիայի Պրեմիեր լիգայում: Իկեչուկվուն Նիգերիայի Մ23 հավաքականի թեկնածու է: