Հարգելի ֆուտբոլասերներ,

Վերջին օրերին շատ են խոսակցությունները Լոռի ՖԱ պաշտպան Նանա Կվամե Անտվիի՝ եվրոպական հանրահայտ ակումբներից մեկը տեղափոխվելու հետ կապված։

Չխախտելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Լոռի ՖԱ-ն այս պահին միայն կարող է հաստատել, որ Նանա Անտվին այժմ գտնվում է եվրոպական առաջատար ակումբներից մեկի ճամբարում և անցնում է բուժզննում։

Այս գործընթացը բարեհաջող ավարտելուց հետո մենք կհայտարարենք գործարքի կայացման մասին և կներկայացնենք մանրամասները։