Կիրիլլ Վոլչկովը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Ռուս երիտասարդ կիսապաշտպան Կիրիլլ Վոլչկովը պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ:

Վոլչկովը Կրասնոդարի «Կուբան» ակումբի սան է, որի մարզադպրոցում է եղել 15 տարեկանից: 22-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտը:

Կիրիլլը «Լոռիում» կկրի 11 համարի մարզաշապիկը: