Նանա Անտվին համալրեց «Լոռին»

Գանացի երիտասարդ եզրային Նանա Անտվին երեք տարվա պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ:

18-ամյա ֆուտբոլիստն ավելի քան մեկ ամիս գտնվում էր մեր մարզչական շտաբի տրամադրության տակ եւ թիմի հետ անցել է ամբողջ նախապատրաստական շրջանը:

Երկարատեւ բանակցություններից հետո րոպեներ առաջ «Լոռին» կարողացավ ստանալ գանացու տրանսֆերը:

Անտվին հանդես է եկել Գանայի Մ17 տարեկանների հավաքականի կազմում, իսկ այժմ պարբերաբար հրավիրվում է Գանայի Մ20 տարեկանների ընտրանի:

Անտվին հանդես է գալիս աջ եզրում՝ խաղալով թե՛ պաշտպանությունում, թե՛ կիսապաշտպանությունում:

Բարի գալուստ, Նանա!