Նգբեդե Սանդի Ինուսան համալրեց «Լոռին»

Նիգերիացի 20-ամյա կիսապաշտպան Սանդի Ինուսան երեք տարվա պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ:

Երիտասարդ ֆուտբոլիստը 2017 թվականին Պլատեու Յունայթեդի կազմում դարձել է Նիգերիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ առաջնությունում խփելով 5 գոլ:

2018 թվականին մասնակցել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգային, որտեղ 4 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ:

Նգբեդեն հանդես է գալիս հարձակման ձախ եզրում: Մեր թիմում կկրի 26 համարի մարզաշապիկը:

Բարի գալուստ, Սանդի!