Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի հետ:

21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Բաբայանը հանդես է եկել «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում»: «Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից:

Վլադիմիրը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17 հավաքականում: