Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ ֆուտբոլիստ Ֆրանցիս Նվանկվոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Յունիոր-Սեւան»:

20-ամյա նիգերիացին «Լոռի» է տեղափոխվել 2018 թվականի օգոստոսի 28-ին: Վանաձորյան ակումբի կազմում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 3 գոլի հեղինակ:

Նվանկվոն «Յունիոր-Սեւանում» հանդես կգա մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: