Մայիսի 12-ին Արթուր Պետրոսյանը «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գևորգյանը, որն աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:

«Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նշանակավել էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ին: Նրա գլխավորությամբ «Լոռին» հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ:

«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Պետրոսյանին կատարած պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:

Գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակված Վահե Գևորգյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 21-ին, Երևանում: Նա որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Բանանց-2» թիմում, որը նրա գլխավորությամբ 2016/17 մրցաշրջանում դարձել Հայաստանի առաջնության Առաջին խմբի չեմպիոն: 2018 թվականին որպես գլխավոր մարզիչ աշխատել է Երևանի «Լոկոմոտիվում»: 2019-ի թվականի հունվարից նա միացել էր «Լոռի»-ին և ընդգրկված էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում: