Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել ուրուգվայցի ձախ պաշտպան Ջիաննի Դանիելլե Ռոդրիգես Ֆերնանդեսը։

25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն իսպանական Սեկունդան ներկայացնող «Ալմերիան» էր։

Ռոդրիգեսը հանդես է եկել «Բենֆիկա Բ»-ում, Ուրուգվայի «Պենյարոլ», «Ֆենիքս», «Սուդ Ամերիկա», ինչպես նաեւ արգենտինական «Սան Մարտին» ակումբներում։

«Պենյարոլի» կազմում դարձել է Ուրուգվայի չեմպիոն։

Ռոդրիգեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։